Աղաման

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Աղաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է պատվանդանից, երեք աղամաններից և երեք գդալներից: Պատվանդանի վրա դրվում են աղամանները՝ հարթ հատակով, ուռուցիկ կարճ իրանով, ներճկված լայն վզով, լայն բերանով, որի վրա հենվում է ուռուցիկ կափարիչը, այն ունի կոկոնաձև բռնակ: Կափարիչի եզրը ունի մի փոքր շրջանաձև կտրվածք՝ գդալի համար: Աղամանը ամբողջությամբ զարդարված է գույնզգույն արծնապատ փորագիր ծաղկապատկերներով, բուսապատկերներով: Նյութը՝  արծաթ,արծն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Քաշ (գր)՝  506.7 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4680 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-593