Աղաքսակ կարպետահյուս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Աղաքսակ կարպետահյուս՝ ուղղանկյունաձև իրանով, նեղ քառակուսի վզով: Երեսը զիգզագանախշ է, պարանոցի շրջագոտիների միջև վեցանկյուն զարդանախշ է: Աղաքսակի հետևի մասը զոլավոր է: Հյուսածո կախիչ-բռնիչը երկու կողմից միացնում է իրանի վզերը, որոնք ավարտվում են հավելումային չորս փնջերով: Հայտնաբերման վայրը՝  գ.Վերնաշեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նյութը՝  Բրդյա թել Չափս՝  45 x 40 Նվիրատու՝  Արմիկ Բաբայան Հայտնաբերման ժամանակը՝  1999թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  7348