Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, N3, մարտ, 1885. - Թիֆլիս, 1885, տպարան Յ. Մարտիրոսեանցի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 99-ից: Համարի վերջում՝ առանձին 14 էջերի վրա, տպագրված է հավելված «Յաւելուած 1885 N3 «Աղբիւրի» պատասխաններ եւ յայտարարութիւններ» խորագրով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Շապիկը խունացած է, որոշ էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  ` Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  99-136 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-4