Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, N11, նոյեմբեր, 1887. - Թիֆլիս, 1887, Յովհ. Մարտիրոսեանցի տպարան: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի դարձերեսին Մակար Ա. կաթողիկոսի դիմանկարն է: Էջագրությունը սկսվում է էջ 403-ից: Համարի վերջում՝ լրացուցիչ էջեր 89-104-ին, տպագրված է հավելված՝ «Երկրորդ բաժին» խորագրով, որի էջ 89-ի վերևի լուսանցքում կա Մուշեղ Աղայանի ինքնագիրը կապույտ մատիտով: Կազմերեսները խունացած են, համարն ամբողջովին՝ մասնատված: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  403-368, 89-104 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887 Լայնություն (սմ)՝  16,2 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-24