Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, N2, փետրւար, 1892. - Թիֆլիս, 1892, տպարան Տ. Նազարեանի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը, կենտրոնում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին նույնպես տպագրված է հրատարակչի ազդագիրը: Համարը պակասավոր է, սկսվում է էջ 73-ից, կազմերեսները մաշված և մասնատված են: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  79-112 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1892 Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-43