Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, N3, մարտ, 1893. - Թիֆլիս, 1893, տպարան Վրաց. հրատ. ընկերութեան: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 99-ից, որի ներքևի լուսանցքում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, որոշ էջեր՝ մասնատված: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  99-144 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-47