Աղբյուր: Միամսյա պատկերազարդ հրատարակություն երեխաների և դաստիարակների համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Տիգրան Նազարեանց. Աղբիւր: Միամսեայ պատկերազարդ հրատարակութիւն երեխաների եւ դաստիարակների համար, NN5-6, մայիս-յունիս, 1902. - Թիֆլիս, 1902, տպարան «Վերիչև և Կամենմախէր» ընկերութեան: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է «Աղբյուր» ամսագրի խմբագրության ուղերձը Ղազարոս Աղայանին՝ գրական-մանկավարժական XV-ամյա բեղմնավոր գործունեության առթիվ, սրա վերևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ դարձերեսին՝ Ղազարոս Աղայանի սև-սպիտակ դիմանկարը: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև էջ 197-ի վերևի լուսանցքում: Էջագրությունը սկսվում է էջ 193-ից: Կազմերեսները մաշված են, բազմաթիվ կեղտաբծերով: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Տ. Նազարյան Էջ՝  193-238 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  16,8 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1209-72