Աղետի և տառապանքի աշխարհից (Այց թուրքահայ փախստականներին)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Աղէտի եւ տառապանքի աշխարհից (Այց թիւրքահայ փախստականներին) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բ. Իշխանեան. Աղէտի եւ տառապանքի աշխարհից (Այց թիւրքահայ փախստականներին). Արտատպված «Մշակ» լրագրից. - Թիֆլիս, 1915, Կովկասի փոխարքայի դիւանատան տպարան: Շապիկը մուգ վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, նաև կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ հեղինակի ընծայագիրը սև թանաքով՝ «Մեծապատիւ պր. Յովհ. Թումանեանին յարգանքներով հեղինակից. Թիֆլիս, 30. IX. 1915.»: Կազմերեսները թեթևակի խունացած են, մի քանի էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  Իշխանյան Բ. Էջ՝  78 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/188