Աղթամարի Ավետարանի մագաղաթյա թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթ, որի վրա պատկերված է ծաղիկներով և գալարուն ճյուղերով զարդանախշված մի մեծ խորան: Խորանի կենտրոնական մասում ուղղանկյունաձև կտրվածք է, որի մեջ առնված է եռաթերթ գագաթով և երկու կողմերում սրածայր ու բաղեղազարդ բացվածք: Խորանի ճակատային մասում ևս բուսանախշ պատկերներ են, որոնք ամբողջական չեն: Խորանից ցած՝ կենդանակերպ, ձկնակերպ և թռչնակերպ զարդանախշերով գրված է՝ Սկիզբն, որից հետո երկաթագիր տողերն են: Թերթի աջ անկյունում վերից վար ուղղվածությամբ մի մեծ, ճոխ ու գալարուն նախշազարդված լուսանցազարդ է, որի ծայրին խաչ է պատկերված: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/31 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274