Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շեղանկյուն շրջանակների մեջ ամփոփված են կապույտ և կարմիր գույնի կեռազարդ շեղանկյուններ: Աղետոպրակը եզերող նեղ զարդագոտու վրա պատկերված են մանրիկ շեղանկյուններ: Ամբողջը ներկայացված է սպիտակ հիմնագույնի վրա և գործված է շուլալ տեխնիկական եղանակով: Աղետոպրակն ունի նաև ծոպավոր կապիչ: Հակառակ երեսին սպիտակ հիմնագույնի վրա կան խաչանման, շախմատաձև, շեղանկյուն նախշեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարաբաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  37*39 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2390/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1058