Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արտաքին երեսը հարդարված է մեկ լայն և բազմաթիվ նեղ զարդաշերտերով: Լայն զարդաշերտի վրա պատկերված են շեղանկյուն շրջանակներ, որոնց մեջ ամփոփված են միմյանց կցված երեք մանր շեղանկյուն և խոյեղջյուր: Նեղ զարդաշերտերը հարդարված են կեռիկներով և կեռազարդ օձագալարներով: Նեղ զարդաշերտերը կրկնվում են ելուստի վրա: Հակառակ երեսը շերտավոր է՝ կազմված կապտավուն, դեղնավուն և դարչնագուն շերտերից: Ունի հյուսածո կապիչ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի երկրորդ կես Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  57*38 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4793/16 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2560