Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև, ելուստավոր, կարպետագործ եղանակով գործված մի ընդհանուր կտորից: Մի երեսը գունաշերտերով է, մյուսը՝ մուգ շագանակագույն: Այս հիմնագույնի վրա «Ղազախ» եղանակով պատկերված են իրար կցված շեղանկյունների շարքերով, որոնց մեջ պատկերված են երկրաչափական մանր հորինվածքներ: Երիզված է կետանախշ եզրագծով: Եզրերին կան թելափնջեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Սևքար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  51*45 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6370/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2877