Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղի տոպրակի ներքևի լայն մասում պատկերված է կեռանախ շեղանկյուն՝ կարմիր հիմնագույնի վրա: Կեռանախշ շեղանկյունը բոլորված է քառանկյուն շրջանակի մեջ, որն արտաքինից զիգզագ գծանախշով է զարդանախշված: Աղի տոպրակի վրա՝ վերևի նեղ մասում կարմիր հիմնագույնի վրա, պատկերված է աստղանախշ: Աղամանի հակառակ երեսը շերտավոր է՝ կազմված մուգ շագանակագույն, դեղին, կարմիր շերտերի հաջորդականությամբ: Աղամանի նախշազարդ երեսը գորգահյուս աշխատանք է՝ կրկնահանգույց տեխնիկայով գործված: Հակառակ երեսը կարպետագործ է՝ երկերեսանի տեխնիկայով կատարված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջան գ. Խաշթառակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Նյութը՝  բուրդ Չափս՝  45*38,16*21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3099 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1425