Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղյուսագույն հիմնագույնով դաշտի կենտրոնական հատվածում կա շագանակագույն հիմնագույնի ուղղանկյուն շրջանակ, որի վրա պատկերված են կեռազարդ եզրերով զույգ շեղանկյուններ, վերջիններս երիզված են կետանախշ շրջերիզով: Շեղանկյունների արանքում պատկերված են կեռազարդ եռանկյուններ: Ուղղանկյուն շրջանակի վերևի և ներքևի մասով անցնում է ելուստավոր օձագալարներից կազմված զարդաշերտ: Տոպրակի ելուստային հատվածը հարդարված է կեռանախշ եզրերով շեղանկյունով: Հակառակ երեսը կազմված է դեղնավուն լայն և շագանակգույն նեղ շերտերից: Աղի տոպրակն ունի բռնակ: Արտաքին երեսը գործված է շուլալ տեխնիկայով, հակառակը՝ երկերեսանի կարպետ: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Չափս՝  35*41 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4923/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2575