Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Արտաքին երեսը հարդարված է տարբեր լայնության շերտերով: Կենտրոնական լայն զարդաշերտի վրա պատկերված են խոյեղջուրներից կազմված հորինվածքներ՝ առնված վեցանկյունատիպ շրջանակների մեջ: Նկարագրված լայն զարդաշերտից վերև անցնում են չորս ժապավեն, որոնցից առաջինը և երրորդը կրկնում են միմյանց և հարդարված են կեռազարդ օձագալարներով, երկրորդ շերտի վրա պատկերված են օձագալարներից կազմված զիգզագ ժապավեն և խոյեղջյուրներ, չորրորդ շերտի վրա պատկերված են կեռիկներ: Նկարագրված ժապավեններից երեքը կրկնվում են տոպրակի ներքևի հատվածում: Ելուստը հարդարված է նեղ շերտերի մեջ ամփոփված կեռիկներով, իսկ համեմատաբար լայն ժապավենի վրա պատկերված են շեղանկյունների մեջ ամփոփված գծիկով միմյանց կցված եռանկյուններ: Հակառակ երեսը շերտավոր է, կազմված շագանակագույն և դեղնավուն լայն և դարչնագույն նեղ գունաշերտերից: Գործված է երկերես կարպետի տեխնիկայով, արտաքին երեսի նախշերը կատարված են շուլալ եղանակով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի երկրորդ կեսՆյութը՝ բուրդՉափս՝ 67*44Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4793/15
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2560