Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղի տոպրակի արտաքին երեսը գորգ է, որի դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված է մի շեղանկյուն, որի եզրերը կեռիկազարդ են: Շեղանկյան կենտրոնում պատկերված է ութանկյուն արև: Դաշտի չորս անկյունում կա մեկական շեղանկյուն: Շրջագոտին շուշանազարդ է: Ներքին երեսը կարպետագործ է, որի վրայով անցնում են սև, դարչնագույն, բաց դեղին գունաշերտեր: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամշադինի շրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  բուրդ Չափս՝  39*31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2593/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1102