Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա կեռազարդ քառակուսի շրջանակի մեջ ամփոփված է սլաքաձև և ուղիղ ելուստներով ուղղանկյուն զարդանախշ, վերջինիս շուրջը մանր քառակուսիներ կան: Կենտրոնական զարդանախշը բոլորում են աստղածաղիկները, կա մեկ շրջված կենդանակերպ նախշ: Լայն զարդագոտու կապույտ հիմնագույնի վրա պատկերված են ճյուղավորված երեքնուկներ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  բուրդ Չափս՝  51*35, 26*19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1648 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-708