Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղամանի նախշազարդ, լայն գոտու վրա պատկերված է ուղիղ զարդագծով միացած վեցանկյուն զույգ պատկերներ, որոնց մեջ արված են երկժանի նախշեր: Զարդագոտու վրա միմյանց զուգահեռ պատկերված են կեռանախշ պատկերներ: Սպիտակ հիմնագույնով երկու այլ համեմատաբար նեղ զարդագոտիների վրա պատկերված է կեռանախշ պատկերների շարք: Մնացած նեղ զարդագոտիների վրա պատկերված են ալիքաձև նախշեր: Նախշազարդ շերտերը միմյանցից բաժանվում են կապույտ գույնի նեղ ժապավեններով: Հակառակ երեսը կազմված է կապույտ և շագանակագույն համաչափ շերտերի հաջորդականությամբ: Նախշերը գործված է «Ղազախ» տեխնիկայով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Դովեղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 30-ական թթ. Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  47*39, 23*13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3138/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1440