Աղի տոպրակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետագործ կոպիտ, երկու ծայրին հավասար ելուստներ ունեցող հյուսվածք, որը մեջտեղից ծալելով և եզրերը կարելով դարձրել են աղաման: Մի երեսը շագանակագույն շերտերով և նեղ գծաշերտերով է ծածկված: Լայն շերտերը ծածկված են «Ղազախ» տեխնիկայով կատարված երկրաչափական պատկերներով: Մյուս երեսը բաց շագանակագույնի, մուգ, նեղ գծաշերտերով զոլերի է բաժանված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  բուրդ Չափս՝  51,5*40 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  987 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-430