Աճյունասափոր

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Թաղման պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Աճյունասափոր, կարմիր անգոբապատ , փայլեցված, ունի օղակաձև ցածր նստուկ, գնդաձև իրան, կարճ ներճկված վիզ, դուրս փռված կլորացող շուրթ; Իրանի և վզի միացման տեղում պահպանվել է ուռուցիկ գոտի; Իրանի վերին մասում արված են երկու միջանցիկ անցքեր: Արտաքին մակերեսը քայքայված է: Ամբողջական: Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Նյութը՝  Կավ Տրամագիծ (սմ)՝  Բ.տր.- 15,4, ի.տր.- 33,5, հ.տր.-12,5 Բարձրություն (սմ)՝  33,8 Հայտնաբերման ժամանակը՝  1983-84թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/5