Ա.Մակեդոնացու կենսագրություն ձեռագրից թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XII դարում Վարագա վանքում գրված Ալեքսանդր Մակեդոնացու կենսագրության ձեռագրերից մի մագաղաթյա թերթ, որի վրա կան նաև մանրանկարներ: Թերթը բաժանվում է երկու սյունակի, որոնցից առաջինը՝ ձախից սկսած, մանր, գեղագիր տառերով գրված կենսագրականն է, որի ավարտման մասում պատկերված է տարածած ճանկերով ու բաց երախով հարձակման պատրաստ մի վագր: Երկրորդ սյունակը բաժանված է երկու մասի. սկզբում և ծայրում նույնատիպ գրերով գրված է կենսագրության շարունակությունը, իսկ դրանց միջև պատկերված են երեք մարդակերպ, մերկ արարածներ, որոնց գլուխն ու ուսերը միացված են մի կորով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/80 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274