Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. 1908-1994

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1995 թ. ապրիլի 3-ին շրջանառության մեջ է դրվել «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հիշատակին» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա: Վազգեն Ա (1908-1994), 130-րդ Հայրապետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1955-1994): Հեղինակ է հայագիտական մի շարք ուսումնասիրությունների: Խաղաղության պաշտպանությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաղաղության Համաշխարհային Խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվան (1962թ.) և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի (1968թ.) ոսկե մեդալով, «Պատվո նշան» (1968 թ.), Ժողովուրդների բարեկամության (1978 թ.) և ռումինական «Հանրապետության աստղ» (1952 թ.) շքանշաններով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1995 Չափս՝  2,5x4,1 սմ Նկարագրություն՝  Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հիշատակին: Անվանական արժեքը՝ 150 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Ս. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  802-Նամ.