Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ամուսնական զույգ , որոնք երկուսն էլ մասնակցել են Մուսա լեռան գոյամարտին։ Նրանք կոչվում են Սարգիս և Խաթուն Քեսաբլյաններ։ Երկուսն էլ Վագըֆ գյուղից են։ Լուսանկարում ամուսինները ազգային շորերով են, տղամարդը կրում է մուսալեռցիների մոտ տարածված տիպի Գդակ, իսկ կինը՝ նույնպիսի գլխաշոր, որի եզրերի ծաղկեշղթան ամենայն հավանականությամբ նա ինքն է հյուսել մաքոկով։ Լուսանկարը դրված է ստվարաթղթե շրջանակի մեջ, իսկ ստվարաթղթե շրջանակն էլ տեղավորված է փայտե շրջանակի մեջ։
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, փայտՆվիրատու՝ Մարի Հովհաննեսի ՔեսաբլյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԷջմիածինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թթ.Չափս՝ 45*39Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5519
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-233