Ամուսնական զույգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են ամուսիններ՝ տղամարդը եվրոպական հագուստով է, նստած աթոռին, ոտքը ոտքին գցած։ կինը կանգնած է մի ձեռքով հենված սեղանիկի վրա դրված գրքերին։ Հագել է Ախալցխայի ավանդական տարազ՝ թավշյա վերնազգեստ, նույն կտորից գոգնոց՝ մետաքսահյուս գոտիով։ Գլխին կրում է ամբողջական հարդարանք, ուսն ի վար իջնող ժանեկազարդ, մետաքսյա գլխաշորից, ճակատազարդից և քունքակախիկներից։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Չափս՝  16.5*11.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8209/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-520