Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Խիտ, գորշ կանաչ բուսականությունով աճած բլրի փեշի մի մաս է, որ վերածվում է մերկ օքրայաշագանակագույն բացատի երեք ոչ մեծ, գորշ շագանակագույն խրճիթներով բնանկար; Հետևի պլանում խիտ անտառի սահմանագիծն է, որի բարակաբուն ծառերը տարածել են հզոր, գորշ կանաչ կատարները: Վերևում կապույտ, գորշ երկնքի լայն շերտն է՝ պատած գորշ կանաչ, օքրայագույն ամպերի թանձր կույտերով:
Հեղինակ՝ Սոմով Կոնստանտին Անդրեևիչ 1869-1939Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1896Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-169