ամսագիր «Գարուն» N2,Մեր հարցազրույցը «1968-ի մեր դափնեկիրները» էջ 38-

ամսագիր «Գարուն» N2,Մեր հարցազրույցը «1968-ի մեր դափնեկիրները» էջ 38-

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լրագրող Ա. Սահակյանի հարցազրույցում ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, Կենտկոմի մրցանակակիրներ շնորհող հանձնաժողովի նախագահի տեղակալ Բ. Վարդանյանը նշել է, որ «ՀԼԿԵՄ ԿԿ 1968թ. իր հատուկ մրցանակը շնորհել է հայ մեծ բանաստեղծ Ե. Չարենցին` Լենինին, Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը, երիտասարդությանը նվիրված ստեղծագործությունների համար: Առաջին մրցանակն է, առհասարակ, որի մասին, ցավոք, նա երբեք չի իմանա»: «Պատասխանում են դափնեկիրները» հարցերին Ե. Չարենցը 15 հարցերին պատասխանել է` մեջբերելով իր ստեղծագործություններից տողեր, քառյակներ: Այս մրցանակին արժանացել են Վ. Պետրոսյանը, Ա. Յավուրյանը, Է. Արիստակեսյանը, Ռ. Ահարոնյանը, Լ. Թոքմաջյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Էջ՝  96+4 ներդիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968, փետրվար Չափս՝  26 սմ x 20,5 սմ Տպարան՝  Հ.Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատ, Երևան, Տերյան 91 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1320 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ5457