Ամսագիր՝  «Армения сегодня» («Հայաստանն այսօր»)

Ամսագիր՝ «Армения сегодня» («Հայաստանն այսօր»)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի 12 և 13 էջերում զետեղված է «Ա.Խաչատրյանը՝ որպես արվեստագետ, քաղաքացի» հոդվածը, որտեղ խոսվում է նոր 4 մասից բաղկացած «Ա.Խաչատրյան-արվեստագետը» փաստավավերագրական հեռուստաֆիլմի մասին, որը նկարահանվել է «Երևան» ստուդիայում: Ռեժիսոր՝ Լ.Վաղարշյան: Ներառված են նաև դիրիժոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Գ.Ռոժդեսվենսկու և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Ի.Ռիժկինի գրառումները: Հեղինակները բարձր գնահատական են տալիս ֆիլմին, որտեղ Ա.Խաչատրյանը ներկայացված է, որպես կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր, հասարակական գործիչ և քաղաքացի: Տեքստը՝ ռուսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Ա.Բադալյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. թերթ՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1972 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2146