Այգիներ և Արագածը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում, ձախից գլաքարեր, ձորակ: Դեպի աջ տարածվում է կանաչավուն սարահարթ, այգիներ, ծառեր: Միջին պլանում՝ մոխրավուն սարալանջ, հետինում՝ Արագածի կապույտ լանջը և ձյունածածկ գագաթը: Երկինքը ամպոտ, գագաթը մասամբ ծածկված ամպերով: Ստորագրությունը աջից ներքևում ՝ հայերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 Նյութը՝  Կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  26,5 х 35,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-46 /Ժ-46