Այծի արձանիկ / արձանադրոշ/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանրաքանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Այծը պատկերված է կանգնած, անշարժ վիճակում հարթակի վրա: Վզի և իրանի միացման տեղում արտահայտված են մկանային հյուսվածքները: Իրանի վերին մասում արված են /մեջքի վրա/ և կողերին եռանկյունաձև հանվածքներ: Դնչի տակից սկսվող ճեղքը փորի վրայով անցնում է մինչև հետույքի մոտ: Կրծքի վրա ճեղքի երկու կողմերում արված են եռանկյունաձև հանվածքներ: Արձանի վիզը, թեքված է քիչ առաջ և գլուխը ոչ թե հորիզոնական դիրք ունի այլ կախված է դեպի ցած, դնչի տակ արված է կլոր օղ, որից ըստ ամենայնիվ ինչ որ բան է կախվել: : Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, I դամբարանադաշտ, N 8 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XV-XIV դդ. Երկարություն (սմ)՝  12,5 Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2654/ 46 դ Բաժնեհաշվառանիշ՝  Հ-91