«Այն տարիներին (Մարդիկ, միայն մարդիկ)»

«Այն տարիներին (Մարդիկ, միայն մարդիկ)»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը դեղնավուն է, վերեւում մուգ մանուշակագույն ուղղանկյուն է: Կազմին եւ կողին սպիտակ եւ մուգ մանուշակագույն տառեր են: Մեջտեղում սեւ գիծ է: Կողը հողագույն է: Վերջնաթերթին հնագրավաճառի խանութի կնիքն է: 4 թ. նկ.: Գրքում զետեղված են հեղինակի հուշերը կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» կազմակերպության եւ «Սպարտակ» թերթի ստեղծման, ինչպես նաեւ կոմկուսի գործիչներ՝ Ալ.Մյասնիկյանի, Ս.Լուկաշինի, Ա.Խանջյանի, Ղ.Ղուկասյանի, Արշ.Մելիքյանի եւ այլոց գործունեության առանձին էտապների մասին: Կան նաեւ դրվագներ Ալ.Շիրվանզադեի, Հովհ.Թումանյանի, Վ.Տերյանի, Լեոյի, Կուրղինյանի եւ Եղիշե Չարենցի մասին: Անվանաթերթին, 17-րդ եւ 164-րդ էջերին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վահան Ծովյան (Խերանյան) Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1793 191 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 4526