Այսեդորա Դունկան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում մերկապարի նախամայր համարվող, «ոտաբոբիկ Աֆրոդիտեն» մականվամբ Այսեդորա Դունկանն է:Լուսանկարում պարուհին ողջ հասակով է պատկերված, նուրբ կտորից զգեստով է, երևում են ոտքերը, ձեռքերը կոնքոսկրերի մոտից տարածվում են , մազերը հավաքված են ձախ ուսի վրա, հայացքը ևս դեպի ձախ կողմ է ուղղված:Լուսանկարի հետևում կա գրություն.« Իր ուսուցչուհու նկարը՝ փոքրիկ նվեր շատերիս ուսուցչուհուն-սիրելի Կամիլա Վասիլևնային»3.12.43 Երևան, Վահան Հարությունյան:Կա նաև նման գրություն ռուսերենով քիչ ներքևում: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Չափս՝  36,1Х17,3 25 Х9,7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897թ. Նվիրատու՝  Տատյանա Օրբելի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1661 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՕ-456