Անահիտ: Հանդես ամսյա: Ազգային, գրական, գեղարվեստական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Անահիտ: Հանդէս ամսեայ: Ազգային, գրական, գեղարուեստական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Արշակ Չոպանեան. Անահիտ: Հանդէս ամսեայ: Ազգային, գրական, գեղարուեստական. Թիւ 12, դեկտեմբեր, 1904, (2-րդ օրինակ). - Բարիզ, 1904: Շապիկը աղյուսագույն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, կենտրոնում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջագրությունը սկսվում է էջ 177-ից՝ տիտղոսաթերթից, որի կենտրոնում կա դժվար ընթեռնելի ինքնագրով կնոջ դիմանկար: Կազմերեսները խունացած են, թերթերի եզրերը՝ մաշված, համարն ամբողջովին մասնատված է: Կազմող՝  խմբագիր-հրատարակիչ` Արշակ Չոպանյան Էջ՝  177-200 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  22,5 Երկարություն (սմ)՝  28,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1056-36