Անահիտ Չարենցը ելույթի ժամանակ, Հաագայի Հայ-տանը

Անահիտ Չարենցը ելույթի ժամանակ, Հաագայի Հայ-տանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ե.Չարենցի ծննդյան 100-ամյակի տոնակատարության օրը Հաագայի Հայ-տանը ելույթ է ունենում Անահիտ Չարենցը: Անահիտը կարճ մուգ-շագանակագույն մազերով է, մուգ կոստյումով ու սպիտակ բլուզով: Թիկունքին, պատին, եռագույն դրոշն է, ամրացված: Լուսանկարի ձախ կողմում՝ ներքեւի անկյունում, նկատելի է ստեղնաշարային գործիք եւ մի շիկահեր տղայի գլուխ: Ան.Չարենցը ծնվ. է 1935թ. հունիսի 7-ին, Երեւանում: Չարենցագետ է, բանասիրության թեկնածու: Այժմ կենսաթոշակառու է, բնակվում է Հոլանդիայի Դոդրեխտ քաղաքում: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 385 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7286