Անահիտ Չարենցը եւ դուստրը՝ Հասմիկ Չարենցը  Հոլանդիայուն, ՀԱՄՄ-ի օրը

Անահիտ Չարենցը եւ դուստրը՝ Հասմիկ Չարենցը Հոլանդիայուն, ՀԱՄՄ-ի օրը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արարողությունն «Աբովյան» հայ համայնքի կենտրոնում է: Անահիտ Չարենցը ելույթի պահին. Ե.Չարենցի ծննդյան 100-ամյակի հանդիսություններից մեկին՝ Հոլանդիայում, Անահիտ Չարենցին հանձնում են հուշանվեր եւ ծաղկեփունջ: Աջից՝ դուստրն է՝ Հասմիկ Բազյան-Չարենցը: Անահիտ Չարենցը երկնագույն պիջակով է, սպիտակ վերնաշապիկով: Պիջակին ամրացրած է կրծքանշան: Կրում է սպիտակ վզնոց՝ մարգարտաշար: Հասմիկը՝ գանգրացրած, ոսկեգույն, երկար մազերով է, կրում է սպիտակ վզնոց, ապարանջաններ, ժպտադեմ է, միմյանց հենած ձեռքերը դրել է սեղանին: Ան.Չարենցը ծնվ. է 1935թ. հունիսի 7-ին, Երեւանում: Չարենցագետ է, բանասիրության թեկնածու: Այժմ կենսաթոշակառու է, բնակվում է Հոլանդիայի Դոդրեխտ քաղաքում: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 388 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7289