«Անահիտ Չարենցը Չարենցի  տուն-թանգարանի տնօրեն Լ. Հակոբյանին»:

«Անահիտ Չարենցը Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լ. Հակոբյանին»:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակի 1-ին տողն է. «Նամակդ իմ ձեռքն անցավ ուշացումով», վերջին տողն է. «Բարեւներ բոլորին -Անահիտ»: Նամակի սկզբում Ան. Չարենցը խնդրում է իրեն ուղարկել հոր ընտանեկան խմբանկար- լուսանկարից մանրամասն բացատրություններով` ով-ով է: Այնուհետեւ նկարագրում է երկրի ժողովրդին, կենցաղը, քաղաքները, աշնան ու ձմռան ամիսների հորիզոնում կախված սառած մի գնդի նման կարմիր արկը, որը հիշեցնում է մեծ հանճարի «Լենինգրադյան ֆրագմենտը»: Գրում է նաեւ աղջկա` Հասմիկի եւ Գոհարիկի դստեր` Նանեի /թոռան/ հաջողությունների մասին: Անահիտ Չարենցը նամակը գրել է ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանի նամակն ստանալուց հետո./Կորյունի միջոցով, որի կինը հոլանդացի հայ համայնքի ատենապետուհիներց է: նամակում երկու ուղղում կա: Առաջին էջին` աջ կողմում` վերեւում եւ ներքեւում ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մեկտողանի տետրի թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7009