Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2005 թ. հոկտեմբերի 5-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Անանիա Շիրակացու 1400-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է Անանիա Շիրակացու դիմանկարը նրա կողմից ստեղծված աղյուսակների խորքին: Անանիա Շիրակացի (605-685), հայ գիտնական, փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, ճշգրիտ գիտությունների հիմնադիրը Հայաստանում: Փիլիսոփայության հարցը լուծել է իդեալիստորեն, ընդունել է աստծո առաջնությունը, անտիկ գիտությունը համարել քրիստոնեական աշխարհայացքի հիմք, քննադատել է աստղագուշակությունը, ճակատագրապաշտությունը: Նրա գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտության մտքի հետագա զարգացման վրա: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2005Չափս՝ 2,5x4,2 սմՆկարագրություն՝ Անանիա Շիրակացու 1400-ամյակը: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Կոջոյան ԿարենՏպարան՝ Cartor Security PrintingՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
550-Նամ.