Անդրկովկասյան գորշ արջ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2009 թ. դեկտեմբերի 16-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ կովկասյան ջրասամույր և անդրկովկասյան գորշ արջ» թեմային նվիրված նամականիշեր: Անդրկովկասյան գորշ արջը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Հանդիպում է Հայաստանի հարավ-արևելյան մասում: Ժամանակ առ ժամանակ հասնում է մինչև Արագած լեռան լանջերը: Գրանցված է ծովի մակարդակից 550-2450 մ բարձրությունների վրա: Բնակվում է խառը և գիհիի անտառներում, ժայռերում, թփուտներում, քարանձավներում և կուտակված քարերում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2009 Չափս՝  3,2x3,2 սմ Նկարագրություն՝  Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ: XIV թողարկում: Անվանական արժեքը՝ 160 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Տպարան՝  Letra Viva S. A. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1306-Նամ.