Անթոլոգիա՝ հանուն հայրենիքի զոհված ֆրանսիացի գրողն...
Անթոլոգիա՝ հանուն հայրենիքի զոհված ֆրանսիացի գրողների
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
ANTHOLOGIE DES ÉCRIVAINS FRANÇAIS MORTS POUR LA PATRIE
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, ցորենագույն: Շապիկին կապույտով գրված են գրքի տվյալները, կենտրոնում միջին չափի կապույտ շրջանի մեջ պատկերված է հունական քանդակ հիշեցնող կին-հրեշտակ՝ նստած, ձեռքին դափնեպսակ: Կողին կապույտով գրքի անվանումն է, հետևի շապիկին հրատարակչության մի մատենաշարի ցանկ, վերին աջ անկյունում՝ հրատարակչության խորհրդանշանը: Ճակատանկարը՝ բաց մոխրագույն ուղղանկյան մեջ կլոր մեդալիոն է՝ նստած կին՝հրեշտակի պատկերով: Անվանաթերթին նախշազարդ ուղղանկյուն շրջանակի մեջ գրված են գրքի մատենագիտական տվյալները: 16 և 17-րդ էջերի միջև ներդիր էջ է՝ Շ. Պեգիի դիմանկարով:
Կազմող՝ Կարլոս ԼարոնդԷջ՝ 64Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ ա.տ.Չափս՝ 12x18,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 5456