Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Բնօրինակի անվանում՝
Տրդատ ճարտարապետ. 989-1001
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2002 թ. սեպտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվել Հայկակական ճարտարապետական հուշարձաններ թեմային նվիրված նամականիշ՝ «Անիի մայր տաճարը», որը պատկերված է տաճարի հատակագիծը քաղաքի պլանի խորքին: Անիի Մայր տաճար, միջնադարի ճարտարապետական հուշարձան, կաթողիկե եկեղեցի Անիում: Կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ-ին: Հիմնադրվել է Սմբատ Բ թագավորի պատվերով, ավարտվել Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ: Նվիրվել է Աստվածածնին: Կոմպոզիցիոն արտահայտամիջոցներով և գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ Անիի Մայր տաճարը համարվում է հայ ճարտարապետական գլուխգործոցներից: Եվրոպական մի շարք գիտնականների կարծիքով տաճարի ինտերիերի ծավալային հորինվածքների առանձին տարրերը (երկկենտրոն կամարներ, սյունախուրձեր և այլն) համաչափություններով հետագա զարգացում է գտել XII-XIVդդ. գոթական ճարտարապետության մեջ: LG
Նյութը՝ ԳեղաթերթիկՉափս՝ 9x6 սմՆկարիչ-Ձևավորող՝ Արազյան ԴավիթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2002Նկարագրություն՝ Հայկակական ճարտարապետական հուշարձաններ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 550 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
22-Նամ.