Անիի մայր տաճարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Տրդատ ճարտարապետ. 989-1001 Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2002 թ. սեպտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվել Հայկակական ճարտարապետական հուշարձաններ թեմային նվիրված նամականիշ՝ «Անիի մայր տաճարը», որը պատկերված է տաճարի հատակագիծը քաղաքի պլանի խորքին: Անիի Մայր տաճար, միջնադարի ճարտարապետական հուշարձան, կաթողիկե եկեղեցի Անիում: Կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ-ին: Հիմնադրվել է Սմբատ Բ թագավորի պատվերով, ավարտվել Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրանիդե թագուհու հովանավորությամբ: Նվիրվել է Աստվածածնին: Կոմպոզիցիոն արտահայտամիջոցներով և գեղարվեստական բարձր արժանիքների շնորհիվ Անիի Մայր տաճարը համարվում է հայ ճարտարապետական գլուխգործոցներից: Եվրոպական մի շարք գիտնականների կարծիքով տաճարի ինտերիերի ծավալային հորինվածքների առանձին տարրերը (երկկենտրոն կամարներ, սյունախուրձեր և այլն) համաչափություններով հետագա զարգացում է գտել XII-XIVդդ. գոթական ճարտարապետության մեջ: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Չափս՝  9x6 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Արազյան Դավիթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2002 Նկարագրություն՝  Հայկակական ճարտարապետական հուշարձաններ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 550 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  22-Նամ.