Անկողնակալ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անկողնակալ կարպետագործ, ուղղանկյունաձև, հարթ մոխրագույն հատակով: Կողերին գունավոր թելերով դասավորված են ութաձև աստղ հիշեցնող երկրաչափական պատկերներ: Վերին մասը երիզված է սպիտակ շրջագոտիով՝ զարդանախշված շեղանկյունաձև նախշերով: Անկողնակալը պատկանել է Կ. Կարապետյանի տատին՝ Սոնա Շիրոյանին, ծնված Թումանյանի շրջանի Դսեղ գյուղում: Ամուսնությունից հետո բնակվել է Սպիտակի շրջանի Համամլու գյուղում: Անկողնակալը օժիտի համար գործել է Սոնայի մայրը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, գ. Դսեղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 թ. Նյութը՝  Բուրդ Չափս՝  94 x 47 x 40 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3353