Անկողնակալ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Անկողնապարկ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անկողնակալ կարպետահյուս- հատակը գծավոր է: Կողերին հաջորդաբար դասավորված են շեղանկյունիներ, որոնց մեջ զարդանախշեր են արված: Շեղանկյունիների միջև ընկած հատվածներում գունավոր թելերով դարձյալ երկրաչափական նախշեր են պատկերված: Անկողնակալը գործել է Վարսենիկ Հովհաննիսյանի տատը՝ Եգանյան Շուշանը և որպես օժիտ տվել է իր աղջկան՝ Նուբարին, վերջինս էլ իր հերթին իրը նվիրել է իր աղջկան: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, գ. Արճիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 թ. Նյութը՝  Բուրդ Չափս՝  41 x 105 x 50 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3388-2