Անկողնակալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անկողնակալն ամբողջական է: Լուսապատկերի վրա երևում են երկար պատերից մեկը և հատակի մի մասը: Հարդարված է լայնակի անցնող երեք շերտով: Լայն զարդաշերտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են խոշոր վեցանկյուն շրջանակներ: Վերջիններիս մեջ ամփոփված են կեռազարդ եզրերով վեցանկյուններ: Եզրային նեղ գոտիները զարդանախշված են մանր վեցանկյուն շրջանակների մեջ ամփոփված ելուստավոր հորինվածքներով: Հատակը կազմված է մուգ և բաց շագանակագույն շերտերից: Եզրերին կարված են օղակներ, որոնց միջոցով անցնում են քուղեր: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. վերջ Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/73 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346