Անձեռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնում թեք տեղադրված քառակուսաձև բամբակյա սպիտակ կտոր է, որի չորս կողքերից ելնում են եռանկյունաձև ժանյակներ: Վերջիններս գործված են մետաքսյա սպիտակ թելով: Ժանյակը կազմված է չորս անկյունաձև զարդագոտիներից, որոնք իրարից բաժանվում են սյուների շարքով: Առաջին և երրորդ զարդագոտիներն իրենցից ներկայացնում են ցանցկեն դաշտեր, իսկ երկրորդն ու չորրորդը՝ խիտ հյուսքով գործված եռանկյունիների շարքեր: Ժանյակն ավարտվում է կամրջակների ալիքաձև շարքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիպրոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  28.5 Երկարություն (սմ)՝  29 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/150 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/150