Անձեռոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսաձև, կենտրոնում թեք տեղադրված սպիտակ քառակուսի կտոր է, որի շուրջը կտորի կողքերի ուղղությամբ մետաքսյա սպիտակ թելով գործված է եռանկյունաձև ժանյակ: Ժանյակի կենտրոնի եռանկյունաձև հորինվածքը եզերված է խիտ հյուսքով գործված եռանկյունիների շարքով: Սրան հաջորդում է կամրջակների կամ սյուների նեղ զարդագոտին և ավարտվում է կորաձև կամրջակների ալիքաձև շարքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիպրոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  18.5 Երկարություն (սմ)՝  19 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/151 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085/151