Անձեռոցիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Կաթնագույն բամբակե ցանցկեն կտորի վրա գունավոր թելերով խոշոր ծաղկանախշերով ասեղնագործ առձեռոցիկ է: Ամեն անկյունում հնգական նույն ծաղկանախշից է՝ ասեղնագործված շագանակագույն թելի հիմքով և ծիրանագույն եզերված թելով, որն էլ ավարտվում է կանաչ թելով տերևավոր նախշով: Ուրֆայի ծաղիկ հիմնական զարդանախշն է: Հեղինակ՝  Վարդանյան Վիլեն Հովհաննեսի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ուրֆա Նյութը՝  Թել, կտոր Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  48 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2083 Հիմնական հաշվառանիշ՝  2083