Անձեռոցիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև ցանցի կենտրոնում դեղինի և դարչնագույնի երանգներով երկու սիրամարգ և կենաց ծառ են ասեղնագործված: Շրջանակված է նույն գույներով արված երեք ասեղնագործ գոտիներով և եզերված հելունագործ հովհարաձև երիզով: Պատկանել է նվիրատուի վանեցի տատիկին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան (Վասպուրական) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  Բամբակ Չափս՝  33,5 x 49,5 սմ Նվիրատու՝  Արմինե Հայրապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17574-15