Անձնազոհ մանուկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Անձնազոհ մանուկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օ. Րօգօվա. Անձնազոհ մանուկ. Թարգմ. ռուսերէնից. Նուէր մանուկներին. - Թիֆլիզ, 1905, արագատիպ Մն. Մարտիրոսեանցի, Պուշկինեան փողոց, 12: Շապիկը բաց մոխրականաչավուն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Ռոգովա Օ. Թարգմանիչ՝  նշված չէ Էջ՝  46 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/898