Անոթ ըմպելիքի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթ ընպելիքի՝ կափարիչով: Անոթը ձևով ձուկ է՝ փայլուն մակերեսով, գլուխը բացվող կափարիչ է: Իրանի արտաքին մակերեսին (մինչև պոչը) դրվագված են ձկան թեփուկանման զարդանախշեր, իսկ պոչը և ալիքաձև եզրերով թևիկները՝ գծանախշ են: Ձկան գլխի վրա, երկու կողմերում, դրվագված են ընդգծված, ուռուցիկ աչքեր: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  164,1 գ Երկարություն (սմ)՝  19 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-44