Անոթ ըմպելիքի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթը կառուցվածքով ձուկ է, որի իրանը կազմված է կենաց ծառի պատկերով շարժական մետաղե թեփուկանման թիթեղներից: Գլուխը բացվող կափարիչ է, որը իրանի միցման մասում ունի ձկան թևեր հիշեցնող զույգ մետաղե թիթեղներ, փորի մասում՝ մետաղե հենակ: Պոչը նման է ոճավորված տերևի: Ձկան գլխի վրա, բերանի մասում, տեղադրված կլոր գլխիկով ձողիկը նախատեսված է օծանելիք քսելու համար: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  18 x 8 սմ Քաշ (գր)՝  45,9 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-45